Ինչ վերաբերում է բազային գնաճին, ապա 2022 թվականի հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այս ցուցանիշը կազմել է 5,8 տոկոս, իսկ տարեկան բազային գնաճն առանց ծխախոտի կազմել է 6,6 տոկոս։
Սպառողական գների մակարդակի բարձրացման հիմնական նպաստողը շարունակում է մնալ գերթանկ սննդամթերքը։ Մասնավորապես, պարենային և ոչ ալկոհոլային խմիչքների խմբում տարեկան գներն աճել են 21.8%-ով։ Գները բարձրացված են հետևյալ ենթախմբերում.
- հաց և հացաբուլկեղեն - 35%,
- բանջարեղեն - 33,4%,
- միրգ և խաղող - 31,8%,
- հանքային և աղբյուրի ջուր, ոչ ալկոհոլային ըմպելիքներ և բնական հյութեր - 24%,
- կաթ, պանիր և ձու - 19,5%,
- սուրճ, թեյ և կակաո - 18%,
- ձուկ - 17,9%,
- շաքարավազ, ջեմ և այլ քաղցրավենիքներ - 16%,
- յուղ և ձեթ - 14,9%,
- միս և մսամթերք - 11,3%։
Տարեկան կտրվածքով տրանսպորտի խմբում գներն աճել են 19.4%-ով: Անհատական տրանսպորտային միջոցների շահագործման համար՝ 23.6%-ով, տրանսպորտային ծառայությունների համար՝14.1%, իսկ տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար գներն աճել են՝ 6.2%-ով։ Բնակարանային, կոմունալ վճարների խմբում գրանցվել է 13 տոկոս գնաճ:
Հիշեցնենք, որ Վիճակագրության ծառայության տվյալներով՝ 2022 թվականի մայիսին տարեկան գնաճը կազմել է 13,3%։