Նրա խոսքով, հանրահավաքի մասնակիցները խաղաղ բողոքի ակցիայով կդիմավորեն վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին և նախարարներին։
«Առավոտյան շատ հանգիստ կգնանք ու նստացույցով, խաղաղ կդիմավորենք կառավարությանը, Ղարիբաշվիլիին, որպեսզի նրանք ավելի լավ լսեն մեր ձայնը: Այս երեկոն կարող ենք օգտագործել միմյանց հետ զրուցելու համար, առավոտյան կգնանք և կբացատրենք այն, ինչ չկարողացանք բացատրել այստեղից»,- ասել է Շոթա Դիղմելաշվիլին։
Այսօր Թբիլիսիում խորհրդարանի դիմաց տեղի ունեցավ հերթական բազմահազարանոց «Տուն՝ դեպի Եվրոպա» հանրահավաքը։ Հանրահավաքի մասնակիցների մի մասը շարժվել է դեպի «Վրացական երազանքի» գրասենյակ, մի մասն էլ գիշերելու է խորհրդարանի դիմաց։
Կազմակերպիչների խոսքով, գիշերը դրսում անցկացնելու համար ցուցարարները կապահովվեն ենթակառուցվածքներով, այդ թվում՝ տաք սննդով և խմիչքով։
Հիշեցնենք, հունիսի 23-ին, Եվրամիության անդամ 27 երկրների որոշմամբ Ուկրաինային և Մոլդովային շնորհվեց ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքով՝ Եվրոպական միությունը պատրաստ է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհել, հենց որ կատարվեն Եվրահանձնաժողովի կողմից սահմանված առաջնահերթությունները։ Եվրահանձնաժողովը կհետևի Վրաստանի առաջընթացին և մինչև 2022 թվականի վերջը կպատսրաստի համապատասխան հաշվետվություն։
Թբիլիսիում հունիսի 20-ին և 24-ին բազմահազարանոց բողոքի ակցիաներ է անցկացվել: Ցուցարարները մինչև հուլիսի 3-ը իշխանությանը ժամանակ էին տվել պահանջելով՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը և ձևավորել նոր՝ ազգային համաձայնության կառավարությունը, որը կկատարի բոլոր 12 կետերը, որոնք նշված են ԵՄ-ի ռեկոմենդացիայում: