Ծրագրի շրջանակներում բանկի կողմից տրամադրված ներդրումի չափը կազմում է գրեթե 180,000 լարի: Ֆինանսական միջոցներն օգտագործվել են սարքավորումների ձեռքբերման և պանրի ավազանների վերանորոգման համար։ Ընկերությունը տարեկան արտադրում է շուրջ 40 տոննա գործարանային պանիր և սուլգունի, ինչպես նաև տարեկան մինչև 4 տոննա կարագ։ Արտադրանքը վաճառվում է տեղական շուկայում։
«Վրաստանի բանկի աջակցությամբ մենք կարողացանք ընդլայնել պանրի գործարանը և ավելի շատ մտածել ապագա զարգացման մասին։ Հաճելի է, երբ բանկը փորձում է փոքր ձեռներեցին առաջարկել նրա կարիքներին հարմարեցված պայմաններ և աջակցել բիզնեսի ընդլայնմանը։ Սա մեզ ավելի շատ խթան է տալիս կանգ չառնելու և հզորացնելու բիզնեսը»,- ասել է փոքր ձեռներեց Ռաֆայել Կարոյանը։
«Վրաստանի Բանկը ակտիվորեն շարունակում է աջակցել տեղական բիզնես նախագծերին։ Ուրախ ենք, որ հնարավորություն ունենք աջակցելու վրացական ևս մեկ բիզնեսի։ Կարծում ենք, որ նման նախագծերը զգալիորեն կնպաստեն երկրի տնտեսական ներուժի ավելացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը», - ասել է Վրաստանի Բանկի միկրո բիզնեսի դեպարտամենտի, բիզնեսի զարգացման ծառայության ղեկավար Գիորգի Բոչիկաշվիլին: