«Իմ կարծիքով, այժմ ժամանակն է, որ Վրաստանի կառավարությունը աշխատի բոլոր կողմերի, այդ թվում՝ ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական սեկտորի հետ՝ Եվրահանձնաժողովի կողմից արված առաջարկությունները կյանքի կոչելու համար։ Սա Վրաստանի համար ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու հստակ ճանապարհ է։ Ավելին հստակ չես կարող ասել»,- ասել է դեսպանը։
Նրա խոսքով, երբ առաջարկությունները կյանքի կոչվեն, այն ժամանակ Վրաստանը նույնպես կստանա թեկնածուի կարգավիճակ։
«Այս բարեփոխումներից ոչ մեկը նորություն չէ։ Սրանք այն բարեփոխումներն են, որոնց վրա Վրաստանը աշխատել և առաջընթաց է գրանցել։ Այժմ ավելի շատ առաջընթաց է անհրաժեշտ: Սա կառավարության և հասարակության համար միավորվելու պահ է ԵՄ անդամակցության նպատակով։ Հուսով եմ, որ մենք դա կտեսնենք մոտակա ամիսներին»,- ասել է Դեգնանը։
Հունիսի 23-ին, Եվրամիության անդամ 27 երկրների որոշմամբ Ուկրաինային և Մոլդովային շնորհվեց ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքով՝ Եվրոպական միությունը պատրաստ է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհել, հենց որ կատարվեն Եվրահանձնաժողովի կողմից սահմանված առաջնահերթությունները։
Այդ առաջնահերթությունները (պայմանները) ներառում են ապաօլիգարխացման պարտավորության կատարումը, քաղաքական բևեռացման խնդրի լուծումը, դատաիրավական բարեփոխումները, հակակոռուպցիոն ծառայության ուժեղացումը և լրատվական դաշտի բարելավումը։
Թբիլիսիում հունիսի 20-ին և 24-ին բազմահազարանոց բողոքի ակցիաներ է անցկացվել: Ցուցարարները մինչև հուլիսի 3-ը իշխանությանը ժամանակ են տվել պահանջելով՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը և ձևավորել նոր՝ ազգային համաձայնության կառավարությունը, որը կկատարի բոլոր 12 կետերը, որոնք նշված են ԵՄ-ի ռեկոմենդացիայում: