Ամենաշատ վարակի դեպքերը գրանցվել են մայրաքաղաք Թբիլիսիում՝ 770 դեպք, ամենաքիչը՝ Ռաճա-Լեչխումիում և Սամցխե-Ջավախեթիում, համապատասխանաբար՝ 1 և 6 դեպք:
Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում ընդհանուր հաշվով երկրում իրականացվել է 63 404 թեստավորում ( 57 457 արագ թեստ, 5 847 ՊՇՌ ): 7-օրյա թեստավորման դրականության ցուցանիշը կազմում է 1,67%:
Ըստ Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի Վրաստանում հիմնականում տարածվում է օմիկրոնի B.A.2 շտամը: