Բացի այդ, թեկնածուի կարգավիճակ ստանալու դեպքում Վրաստանի համար հասանելի կլիներ ԵՄ 11 ծրագիր, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ։
1. Թեկնածուի կարգավիճակ ունեցող երկրները (պոտենցիալ թեկնածուի կարգավիճակի դեպքում հասանելիությունը սահմանափակ է) կարող են օգտվել մինչ անդամակցության (IPA III-2021-2027) հիմնադրամից, որը ներառում է 14 միլիարդ եվրո և 5 թեմատիկ ոլորտներ.
- Ինստիտուցիոնալ և վարչական կարողությունների հզորացում (թեկնածու և պոտենցիալ թեկնածու),
- Անդրսահմանային համագործակցություն (թեկնածու և պոտենցիալ թեկնածու),
- Գյուղական և համայնքային բնակավայրերի զարգացում (միայն թեկնածու),
- Մարզերի զարգացում (միայն թեկնածու),
- Մարդկային ռեսուրսների զարգացում (միայն թեկնածու):
2. Մինչ անդամակցության փուլի համար սահմանված ֆինանսական գործիքին է միացված նաև տնտեսական և ներդրումային ծրագիրը (2021-2027 թթ), որը նախատեսում է միջազգային ֆինանսական կառույցներից (EIB, KfW, EBRD, WB, IMF և այլն) և մասնավոր հատվածից 30 մլրդ եվրոյի մոբիլիզացում և ներդրումներ՝ տրանսպորտի, մասնավոր հատվածի զարգացման, մարդկային ռեսուրսների ոլորտում։
3. Թեկնածու երկրներին հասանելի կլինի ԵՄ բոլոր ծրագրերը (11 ծրագրերից Վրաստանի համար այսօր միայն փոքր մասն է հասանելի, օրինակ՝ Erasmus +, Horizon 2020, Creative Europe):
4. Թեկնածու երկրները կկարողանան օգտվել այսպես կոչված ԵՄ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության (NDICI) թեմատիկ հիմնադրամների ֆինանսավորումից, որը 2021-2027 թվականներին կազմում է 19 միլիարդ եվրո:
Այս ֆինանսական աջակցության օգտագործումը կախված կլինի թեկնածու երկրների անհատական առաջընթացից եվրաինտեգրման ճանապարհին:
Ըստ Խոկրիշվիլիի՝ այս հնարավորությունների օգտագործումը անհավատալիորեն շոշափելի ազդեցություն կունենա Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության և կյանքի որակի բարձրացման վրա։
Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ այս հնարավորությունների օգտագործումը Արևմտյան Բալկանների երկրներում (Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը ուսումնասիրության ընթացքում չեն դիտարկվել կարգավիճակի համար) կարող են 6-7 տոկոս տնտեսական աճ գրանցել՝ ապահովելով ուղղակի օտարերկրյա ներդրումների մեծ աճ ԵՄ երկրներից:
«Երկրի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրումը վրաց ժողովրդի ընտրությունն է և այդ ուղղությամբ գնալը կառավարության սահմանադրական պարտավորությունը։ Եկեք ճանաչենք Եվրահանձնաժողովի ներկայացրած պայմանները և անմիջապես սկսենք դրանք կատարել», - գրում է Գերմանիայում Վրաստանի նախկին դեսպան Էլգուջա Խոկրիշվիլին։
1992 թվականից ի վեր, երբ Վրաստանի և ԵՄ-ի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել, Եվրոպական միությունը Վրաստանի հիմնական աջակիցն ու դոնորն է։
Բազմամյա ֆինանսական շրջանակի (MFF) միջոցով Վրաստանին տրամադրվող ԵՄ օգնության ընդհանուր գումարը գերազանցում է 1 մլրդ եվրոն։ Բացի այդ, ԵՄ-ն երկրին օգնում է առանձին ծրագրերով, դրամաշնորհներով, արտոնյալ վարկերով և ֆինանսական գործիքներով։
Հունիսի 23-ին, Եվրամիության անդամ 27 երկրների որոշմամբ Ուկրաինային և Մոլդովային շնորհվեց ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքով՝ Եվրոպական միությունը պատրաստ է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհել, հենց որ կատարվեն Եվրահանձնաժողովի կողմից սահմանված առաջնահերթությունները։
Այդ առաջնահերթությունները (պայմանները) ներառում են ապաօլիգարխացման պարտավորության կատարումը, քաղաքական բևեռացման խնդրի լուծումը, դատաիրավական բարեփոխումները, հակակոռուպցիոն ծառայության ուժեղացումը և լրատվական դաշտի բարելավումը։
Թբիլիսիում հունիսի 20-ին և 24-ին բազմահազարանոց բողոքի ակցիաներ է անցկացվել: Ցուցարարները մինչև հուլիսի 3-ը իշխանությանը ժամանակ են տվել պահանջելով՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը և ձևավորել նոր՝ ազգային համաձայնության կառավարությունը, որը կկատարի բոլոր 12 կետերը, որոնք նշված են ԵՄ-ի ռեկոմենդացիայում: