«Վրացի պատմաբանների համատեղ աշխատանքի արդյունքում ընդունվել է պատմության նորացված չափանիշ, ըստ որի՝ «Վրաստանի պատմությունը» և «Պատմությունը» ազգային ուսումնական ծրագրում առանձնացվել են։ «Վրաստանի պատմություն» առարկան դասավանդելիս ուշադրության կենտրոնում է լինելու վրացական պատմագրության արդի խնդիրների ուսումնասիրությունը և դրանց խորը ընկալումը։ «Պատմություն» առարկայի դասավանդման հիմնական նպատակն է ուսումնասիրել համաշխարհային պատմական իրադարձությունները/գործընթացները և դրանց հետ կապել Վրաստանի պատմության խնդիրները», - ասվում է հայտարարությունում։
Ըստ նախարարության՝ պատմության չափանիշն ամբողջությամբ հիմնված է երրորդ սերնդի ազգային ուսումնական ծրագրի միասնական հայեցակարգի վրա:
Նոր գրքերի տպագրման գործընթացն արդեն սկսվել է և «Վրաստանի պատմություն» առարկայից դասագրքերի տպագրման համար ներկայացվել է 5 տարբեր հրատարակչական ուղեցույց։
«Դասագրքերի գնահատման գործընթացն իրականացվում է համապատասխան մասնագետներով և փորձագետներով համալրված խմբի կողմից, որը կավարտվի մինչև հուլիսի վերջ:
2022-23 ուսումնական տարվանից 10-րդ դասարանի աշակերտները կունենան «Վրաստանի պատմության» նոր դասագիրք», - ասված է ԿԳ նախարարության հաղորդագրությունում։