Ըստ փոխանցումների՝ առաջին տեղում Ռուսաստանի Դաշնությունն է, որտեղից փոխանցվել է 313,9 մլն դոլար, որը հիմնականում ոչ թե Ռուսաստանում աշխատող Վրաստանի քաղաքացիների, այլ Վրաստան արտագաղթած ռուսների տրանսֆերտներն են։ Ռուսաստանից ստացված դրամական փոխանցումներն աճել են 889 %-ով։ Հյուսիսային հարևանից ստացված գումարները ռեկորդային բարձր էին նաև ապրիլին (133 մլն դոլար):
Երկրորդ տեղում է Իտալիան, որտեղից մայիսին 36,8 մլն դոլարի դրամական փոխանցում է իրականացվել, երրորդում՝ ԱՄՆ-ը 27,8 մլն դոլարով։
Ամենաշատ դրամական փոխանցումներ իրականացվել են հետևյալ 10 երկրներից:
- Ռուսաստանի Դաշնություն - 313,9 մլն, նախորդ տարվա համեմատ աճը՝ 889 տոկոս,
- Իտալիա - 36,82 մլն, նախորդ տարվա համեմատ աճը՝ 15 տոկոս,
- ԱՄՆ - 27,78 մլն, նախորդ տարվա համեմատ աճը՝ 15 տոկոս,
- Ղազախստան - 20,81 մլն, նախորդ տարվա համեմատ աճը ՝ 587 տոկոս,
- Հունաստան - 20,33 մլն, նախորդ տարվա նկատմամբ աճը՝ 1 տոկոս,
- Իսրայել - 16,07 մլն, նախորդ տարվա համեմատ աճը՝ 9 տոկոս,
- Գերմանիա - 13,31 մլն, նախորդ տարվա համեմատ աճը՝ 46 տոկոս,
- Թուրքիա - 8,13 մլն, նախորդ տարվա համեմատ աճը՝ 11 տոկոս,
- Ղրղզստան - 5,68 մլն, նախորդ տարվա համեմատ աճը՝ 372 տոկոս,
- Իսպանիա - 4,96 մլն, նախորդ տարվա համեմատ աճը՝ 8 տոկոս:
2022 թվականի մայիսին Վրաստանից արտերկիր է փոխանցվել 28,7 մլն ԱՄՆ դոլար, ինչը 25,4%-ով ավելի է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: