Համապատասխան որոշումը կայացվել է հունիսի 14-ին տեղի ունեցած կառավարության նիստում և օրենքը ուժի մեջ է մտնում այսօրվանից՝ հունիսի 15-ից:
«Արտերկրից ժամանած ցանկացած անձ (անկախ քաղաքացիությունից) Վրաստանի տարածքում սահմանը հատելիս ազատվում է պատվաստման լրիվ կուրսը հաստատող փաստաթուղթ, կամ այցից առաջ վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական արդյունք ներկայացնելուց և ինքնամեկուսացման պարտավորությունից», ասվում է վարչապետի որոշման մեջ։
Հիշեցնենք, Վրաստանի սահմանը հատելիս 2020 թվականից ի վեր քաղաքացիներից պահանջվում էր PCR թեստի բացասական արդյունք, պարտադիր մեկուսացում, ապա պատվաստման վկայական: Այս պահի դրությամբ երկրում Կորոնավիրուսի հետ կապված գրեթե բոլոր սահմանափակումները վերացվել են: Ուժի մեջ է միայն հանրային տրանսպորտում և բժշկական հաստատություններում դիմակ կրելու պարտավորությունը: