Արտոնյալ ագրովարկային ծրագրի շրջանակներում ֆինանսավորվում է վարկի 12-ամսյա տոկոսադրույքը: Վարկի տարեկան առավելագույն տոկոսադրույքը սահմանվում է 18%, որի կեսը՝ տարեկան 9%-ը, ֆինանսավորվում է պետության կողմից։ Ծրագրի շրջանակներում վարկի գումարը յուրաքանչյուր շահառուի համար սահմանվել է 5000 լարիից մինչև 100 000 լարի ներառյալ:
Արտոնյալ ագրովարկեր տրվում են միամյա մշակաբույսերի սերմեր և տնկանյութեր, թունաքիմիկատներ, օրգանական և հանքային պարարտանյութեր, բույսերի պաշտպանության կենսաբանական միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաև տեխնիկայի վառելիքի, աշխատուժի և գյուղատնտեսական տեխնիկայի վարձակալման ծախսերի ֆինանսավորման համար։
Ֆինանսական հաստատությունները վարկեր կտրամադրեն մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ը:
Ծրագրի մասին
Ծրագիրը նախաձեռնվել է Վրաստանի Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության կողմից և իրականացնում է Գյուղի զարգացման գործակալությունը 2013 թվականից։
Ծրագրի նպատակն է աջակցել գյուղատնտեսության առաջնային արտադրության, վերամշակման և պահպանման արտադրական գործընթացներին՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց էժան և մատչելի միջոցներ տրամադրելով։
«Արտոնյալ ագրովարկեր» ծրագրում մասնակցող առևտրային բանկերի և ֆինանսական հաստատությունների կողմից տրամադրվում են ագրովարկեր՝ Գյուղի զարգացման գործակալության կողմից սահմանված պայմաններով։
Արտոնյալ ագրովարկային նախագիծը ներառում է հետևյալ բաղադրիչները.
- Շրջանառու կապիտալի արտոնյալ ագրովարկ,
- Հիմնական միջոցների արտոնյալ ագրովարկ,
- Արտոնյալ ագրո-լիզինգ: