Նախագծի շրջանակներում՝վերականգնվող էներգիայի հանրաճանաչությանն ու օգտագործմանը նպաստելու նպատակով, Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում նախատեսված են կարճ ուսուցողական դասընթացներ՝ շրջակա միջավայրի պահպանության, թափոնների կառավարման և գյուղերում վերականգնվող էներգիայի այլընտրանքային օգտագործման վերաբերյալ:
Վերականգնվող էներգիայի օգտագործումը մասսայականացնելու և դրա զարգացմանը նպաստելու նպատակով կհայտարարվի դրամաշնորհային մրցույթ փոքր էլեկտրակայանների՝ արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրման համար։ Մրցույթի շրջանակներում կտրվի առավելագույնը 20 դրամաշնորհ:
Ովքեր կարող են մասնակցել նախագծին
Դիմումներ կարող են ներկայացնել միայն Ախալքալաքի մունիցիպալիտետում բնակվող խոցելի և սոցիալապես անապահով ընտանիքները, Վրաստանի քաղաքացիություն ունեցող անձինք, որոնք պետք է համապատասխանեն հետևյալ չափորոշիչներին.
- Ընտանիքի բոլոր անդամները մշտապես ապրում են Ախալքալաքի մունիցիպալիտետում,
 - Բազմազավակ ընտանիք, որը ունի մինչև 16 տարեկան առնվազն 3 և ավելի երեխա,
 - Միայնակ մայր է, կամ հայր,
 - Ստանում է պետական կամ մունիցիպալ աջակցություն,
 - Առկա է բավարար տարածք տան տարածքում արևային մարտկոցներ տեղադրելու համար,
 - Ընտանիքի անդամներից մեկի վրա գրանցված է էլեկտրաէներգիայի հաշվիչ սարք:
 
Դրամաշնորհային մրցույթը մեկնարկել է 2022 թվականի հունիսի 10-ից և կավարտվի հունիսի 30-ին՝ ժամը 18:00-ին։
 
 Դրամաշնորհի հայտը պետք է լրացվի վրաց լեզվով և ներկայացվի պահանջվող փաստաթղթերի հետ միասին: 
 
 Լրացված հայտի ձևի հետ մեկտեղ դիմորդից պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- տեղեկություններ էլեկտրաէներգիայի բաժանորդի մասին (վկայական կամ այլ հաստատող փաստաթուղթ),
 - 16 տարեկանից ցածր ընտանիքի անդամների նույնականացման (ID) քարտերի պատճենները կամ ծննդյան վկայականները,
 - քաղվածք հանրային ռեգիստրից անշարժ գույքի սեփականության վերաբերյալ,
 - սոցիալական աջակցության ստացման վկայական (առկայության դեպքում):
 
Ավելի մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել Ախալքալաքի տեղական զարգացման խմբի էջ՝ akhalkalakilag.ge:
      

