Ծրագիրն իրականացնելու նպատակով գործակալությունը պայմանագրեր է կնքում Վրաստանի օրենսդրությանը համապատասխան լիցենզավորված ապահովագրական ընկերությունների հետ, նշված պայմանագրերի հիման վրա սուբսիդավորում է ապահովագրավճարը և վերահսկում դրանք։
Հետաքրքրվող շահառուները կարող են ապահովագրական պոլիս ձեռք բերել Վրաստանում գործող հետևյալ ապահովագրական ընկերություններից՝
- Ալդագի,
- Պրայմ ապահովագրական ընկերություն,
- Արդի,
- TBC ապահովագրություն,
- Նյու Վիժն ապահովագրություն,
- Վրաստանի ապահովագրական խումբ:
Նշված ծրագրի շրջանակներում ապահովագրական պոլիսը ծածկելու է հետևյալ ապահովագրական ռիսկերը՝
- Կարկուտ,
- Ջրհեղեղ,
- Փոթորիկ,
- Աշնանային ցրտահարություն (միայն ցիտրուսային մշակաբույսերի համար)՝ սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը:
Ագրոապահովագրական ծրագրով շահառուն կարող է ապահովագրել մինչև 10 հա հողատարածք, իսկ հացահատիկի դեպքում՝ 50 հա (այս սահմանափակումը չի տարածվում գյուղատնտեսական կոոպերատիվների վրա)։ Յուրաքանչյուր ապահովագրող կստանա 70% համաֆինանսավորում ծրագրով ընդգրկված բոլոր մշակաբույսերի համար, և 50% խաղողի այգիների դեպքում (գյուղատնտեսական կոոպերատիվի դեպքում գործակալության կողմից մեկ ապահովագրողին/շահառուին վճարվելիք հավելավճարի չափը չպետք է գերազանցի 50 000 լարի):
Դրա հետ մեկտեղ՝ ապահովագրողը կարող է միաժամանակ ապահովագրել ինչպես հացահատիկային մշակաբույսերը, այնպես էլ այլ մշակաբույսեր: Ծրագրի համաձայն կսահմանվի ապահովագրության հաստատագրված սակագին։
Ապահովագրության համար ընդունվում են միայն գրանցված հողատարածքները
Ապահովագրողը և (կամ) այն հողամասի սեփականատերը, որի վրա գտնվում է ապահովագրական օբյեկտը, պետք է գրանցված լինեն Գյուղի զարգացման գործակալության կողմից պատրաստված «Ֆերմերային տնտեսությունների/ ֆերմերների գրանցման ծրագրի» շրջանակներում կազմված գրանցամատյանում:
Ծրագրով, միամյա մշակաբույսերի ապահովագրության դեպքում թույլատրվելու է տալ այնպիսի ապահովագրական պոլիսներ, որոնցով ապահովագրված է համապատասխան օրացուցային տարվա բերքը։ Բազմամյա բույսերի ապահովագրության դեպքում թույլատրվում է տալ ապահովագրական պոլիս, որով ապահովագրված է ոչ ավելի, քան երեք օրացուցային տարվա բերքը։
Գյուղատնտեսության ապահովագրական ծրագրի մասին ավելի մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Գյուղի զարգացման գործակալության հետ՝ 1501 թեժ գծի միջոցով: