«Մեկ շաբաթ առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ողջ Ռուսաստանի Դաշնությունում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման կարևորության մասին։ Գրոզնի-Շատոյ-Իթում-Կալի-Շատիլի ճանապարհի կառուցումը մեծ նշանակություն ունի Չեչնիայի համար։ Չեչնիայի Հանրապետության կառավարությունը այս հարցով բազմիցս նամակով դիմել է Դաշնային կենտրոնին:
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հատուկ վերահսկում է այդ հարցը։ Նրա հանձնարարությամբ այն սահմանվում է որպես Չեչնիայի Հանրապետության առաջնահերթություն։
«Մինչ այժմ Չեչնիայի Հանրապետության կառավարությունն աշխատում էր հիմնավորել այս ճանապարհի կառուցման անհրաժեշտությունը, որ այն կնպաստի «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային հանգույցի ընդլայնմանը` ներառելով այնպիսի հիմնական հանգույց, ինչպիսին Իթում-Կալի-Շատիլի երթուղին է»- ասել է Շապտուկաևը։
«Գրոզնի-Ինֆորմի» փոխանցմամբ՝ Չեչնիայի տնտեսական և տարածքային զարգացման նախարարն ասել է, որ այս պահին շինարարության կոնկրետ ժամկետներ որոշված չեն։ Սակայն Շապտուկաևը չի նշել այն գերատեսչությունների անունները, որոնք պատասխանատու են լինելու մայրուղու կառուցման համար։
Չեչնիայում կարծում են, որ Վրաստանը Ռուսաստանին կապող ևս մեկ ճանապարհի կառուցումը երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները կբարձրացնի բոլորովին նոր մակարդակի, կամրապնդի միջազգային հարաբերությունները և կնվազեցնի Ռուսաստանից Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան ապրանքների փոխադրման ծախսերը։
Բացի այդ, «Գրոզնի-Ինֆորմը» գրում է, որ մայրուղին կնպաստի Վեդուչի զբոսաշրջային և հանգստի համալիրի զարգացմանը, Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև առևտուրն ավելացնելուն և, հետևաբար, զգալիորեն կավելացնի Չեչնիայի Հանրապետության արտահանման ծավալը։
Այս թեմայով՝ Ինչ (չ)գիտենք Վրաստան-Չեչնիա ճանապարհի մասին և ինչպես է հայտնվել 1000 հեկտարը Ռուսաստանի վերահսկողության տակ: