Հետազոտության համաձայն՝ տնային տնտեսությունների եկամուտների հիմնական աղբյուրը դրամական եկամուտներն ու փոխանցումներն են, որոնք 2021 թվականին, նախորդ տարվա համեմատ, նվազել են 0,8 տոկոսային կետով։
Վրաստանում մեկ ընտանիքը ամսական միջինը ծախսում է 1158 լարի (միջին ընտանիքը ունի 3,3 անդամ), որը մեկ անդամի համար կազմում է 346 լարի։
Այս ընդհանուր 1158 լարիից 70%-ը սպառողական դրամական ծախսերն են, 23.1%-ը՝ ոչ սպառողական դրամական ծախսերը, 6.8%-ը՝ ոչ դրամական ծախսերը։ 2021 թվականի սպառողական ծախսերը հետևյալ տեսքն ունեն՝
- Սննդի, խմիչքի, ծխախոտի արտադրանքի համար - 43,7%,
- Տան, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և այլ ծախսերի համար - 12,7%,
- Տրանսպորտի համար - 10,9%,
- Առողջապահության համար - 11,7%,
- Հագուստ, կոշիկ - 3,5%,
- Կենցաղային ապրանքներ - 3,4%,
- Կրթություն - 2%,
- Այլ - 12.1%։
Երկրի բնակչության ընդհանուր միջին ամսական եկամուտը քաղաքային տիպի բնակավայրերում աճել է 12,7 տոկոսով և կազմել 842,6 մլն լարի, իսկ գյուղական բնակավայրերում այն աճել է 15,8 տոկոսով և կազմել 517,6 մլն լարի։
2021 թվականին դրամական եկամուտների և տրանսֆերտների կառուցվածքը դեռևս զբաղեցնում է վարձու աշխատանքից ստացված եկամուտների զգալի մասը, որի տեսակարար կշիռը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1,9 տոկոսային կետով և կազմել 45,9 տոկոս։
Ինքնազբաղվածությունից եկամուտների տեսակարար կշիռը նույնպես աճել է 0,8 տոկոսային կետով և կազմել 10,2 տոկոս։ Միաժամանակ կենսաթոշակներից, կրթաթոշակներից և սոցիալական օգնությունից ստացված եկամուտների տեսակարար կշիռը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0,8 տոկոսային կետով և կազմել 22,6 տոկոս։
2021 թվականին Վրաստանի բնակչության միջին ամսական ծախսերը կազմել են 1 289,5 մլն լարի, ինչը 14,4 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից։