Գրանցումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով կրթության կառավարման տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքի՝ register.emis.ge-ի միջոցով՝ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից։
Երեխայի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը դպրոցներ կներկայացվեն 2022 թվականի հունիսի 16-ից մինչև հունիսի 30-ը։ Սահմանված ժամկետներում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գրանցումն ավտոմատ կերպով կչեղարկվի։
Վրաստանի հանրակրթական հաստատության առաջին դասարան սովորողին ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
- Աշակերտի օրինական ներկայացուցչի դիմումը, որը պետք է ներառի օրինական ներկայացուցչի բնակության վայրի և հեռախոսահամարի մասին տեղեկություն,
- Աշակերտի ծննդյան վկայականի կամ նույնականացման քարտի պատճենը, կամ Վրաստանում բնակության թույլտվության պատճենը (առկայության դեպքում),
- Օրինական ներկայացուցչի նույնականացման քարտի պատճենը կամ Վրաստանում բնակությունը հավաստող փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում):
Փաստաթղթերը օտար լեզվով ներկայացնելու դեպքում դրանք պետք է ուղեկցվեն վրացերեն թարգմանությամբ՝ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հիշեցնենք, որ «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխության համաձայն՝ 2022-2023 ուսումնական տարում առաջին դասարան կընդունվեն այն երեխաները, որոնք 6 տարեկան են դառնում մինչև հոկտեմբերի 1-ը։ Որոշումն ընդունվել է Վրաստանի կրթության և գիտության նախարարության և խորհրդարանի կրթության և գիտության հանձնաժողովի համատեղ որոշմամբ՝ քաղաքացիների խնդրանքով:
Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը կոչ է անում ծնողներին ուշադիր ուսումնասիրել գրանցման պայմանները, որպեսզի իրենց երեխան կարողանա ժամանակին և անխափան ընդունվել դպրոց։
Համընդհանուր գրանցման հրահանգը՝ https://mes.gov.ge/mesgifs/1653291639_Instruqcia%202022.pdf: