«Կո՞ղմ եք Հարավային Օսիայի և Ռուսաստանի միավորմանը» - հրամանի համաձայն՝ այսպես է ձևակերպվելու հանրաքվեի հարցը:
Անատոլի Բիբիլովը նախընտրական քարոզարշավի ընթացքում ակտիվորեն խոսում էր Ռուսաստանի հետ միավորվելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին։ Նրա խոսքով՝ 1992 թվականին Ռուսաստանին միանալու օգտին քվեարկել է բնակչության 99,8 տոկոսը, և չի կարծում, որ այժմ այս առումով էական տարբերություն կլինի։ Ինչպես դե ֆակտո նախագահն է նշել՝ Հարավային Օսիան Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելուց հետո ևս մեկ հանրաքվե կանցկացնի՝ այս անգամ Հյուսիսային Օսիայի հետ միավորվելու համար:
Մայիսի 10-ին օկուպացված Ցխինվալիի շրջանում անցկացվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որում պարտություն կրեց Անատոլի Բիբիլովը, իսկ հաղթող ճանաչվեց «Նիխաս» կուսակցության առաջնորդ Ալան Գագլոևը։ Նոր դե ֆակտո նախագահի երդմնակալությունը նշանակված է մայիսի 24-ին։
Ինչպես հայտնի է, Գագլոևը նույնպես կողմ է հանրաքվեի անցկացմանը: Մայիսի 11-ին նա հայտարարել էր, որ դա միակողմանի գործընթաց չէ, և հենց որ ազդանշան լինի Ռուսաստանից, ապա հանրաքվեն անպայման կանցկացվի: