Ըստ հայտարարության «Գյուղատնտեսական հողերի սեփականատերերի աջակցության» պետական ծրագրի շահառուների ագրոքարտերին համապատասխան միավորները կփոխանցվեն փուլ առ փուլ: Ծրագրի շրջանակներում սուբսիդիաներ կստանան 0,25 հա-ից մինչև 1,25 հա հողատերեր/համասեփականատերերը՝ 1 հա-ի դիմաց ստանալով 300 լարիի աջակցություն:
Ընդհանուր առմամբ, ավելի քան 300,000 փոքր ֆերմեր կօգտվի ծրագրից և կուտակված միավորներով գյուղատնտեսական ապրանքներ կգնեն մասնագիտացված խանութներից։
Ծրագրից օգտվելու համար ֆերմերները կուտակված միավորների մասին կարող են տեղեկանալ «Լիբերթի Բանկի» պաշտոնական կայքի միջոցով՝ https://myliberty.ge/?id=agro, որից հետո պետք է դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ՝ գործող ագրո քարտը ակտիվացնելու կամ նորը ստանալու համար։
Այս փուլում ագրոմիավորներով գնումներ կատարել հնարավոր է Վրաստանի 180-ից ավելի մասնագիտացված խանութներում: Ծրագրի շահառու ֆերմերներին փուլ առ փուլ կսպասարկեն ավելի քան 500 առևտրային օբյեկտներ։
Միավորները կարող է օգտագործվել միայն գյուղատնտեսական գործունեության համար անհրաժեշտ ապրանքներ (պարարտանյութեր, թունաքիմիկատներ և այլն) ձեռք բերելու համար։ Ծրագրի բյուջեն կազմում է 35 մլն լարի։
Ագրոքարտերին փոխանցված միավորների օգտագործման վերջնաժամկետը 2022 թվականի նոյեմբերի 30-ն է: