Պարենային և ոչ ալկոհոլային խմիչքների խմբում ապրիլին գներն աճել են 21.3%-ով, ինչը տարեկան գնաճի վրա արտացոլելվել է 6.77 տոկոսային կետով։ Գները բարձրացել են հետևյալ ենթախմբերում.
- Բանջարեղեն և այգեգործություն՝ 2%
- Հաց և հացաբուլկեղեն՝ 8%
- Հանքային և աղբյուրի ջուր, ոչ ալկոհոլային խմիչքներ և բնական հյութեր՝ 1%
- Ձեթ և յուղ՝ 8%
- Շաքարավազ, մուրաբա և այլ քաղցրավենիքներ՝ 3%
- Ձկնեղեն՝ 9%
- Կաթ, պանիր և ձու՝ 18.0%
- Սուրճ, թեյ և կակաո՝ 6%
- Մրգեր և խաղող՝ 14.4%
- Միս և մսամթերք՝ 9%
Տրանսպորտային խմբում գներն աճել են 22.4%-ով, ինչն ընդհանուր ցուցանիշի վրա արտացոլվել է 2.7 տոկոսային կետով։ Աճել են անհատական տրանսպորտային միջոցների շահագործումը (29.1%), տրանսպորտային ծառայությունների (10.8%) և տրանսպորտային միջոցների ձեռքբերման (3.9%) գները։
Բնակարան, ջուր, էլեկտրաէներգիա և բնական գազ խմբում գներն աճել են 9.4%-ով, ինչը տարեկան գնաճի վրա արտացոլվել է 0.97 տոկոսային կետով։ Գներն աճել են ենթախմբերի համար՝ բնակարանների ընթացիկ սպասարկում և վերանորոգում (14.4%), էլեկտրաէներգիա, գազ և ջեռուցման այլ տեսակներ (11.2%) և բնակարանների փաստացի հարկ (6.5%):
2022 թվականի մարտին Վրաստանում նախորդ ամսվա համեմատ գնաճը կազմել էր 2.5 տոկոս, իսկ տարեկան գնաճը 11.8 տոկոս: Մարտ ամսին գները հիմնականում աճել էր ոչ ալկոհոլային խմիչքների, պարենամթերքների և տրանսպորտի խմբերում: