2021 թվականին աճել է նաև Վրաստանից արտագաղթի ցուցանիշը, ինչը նույնպես բացասական ազդեցություն է ունեցել բնակչության քանակի վրա (- 25966)։ Արդյունքում Վրաստանի բնակչությունը նվազել է 39 926-ով կամ 1,1%-ով։ 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ երկրի բնակչությունը կազմում է 3 688 600 մարդ։
2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչության 59,7 տոկոսն ապրում է քաղաքային բնակավայրերում: Մայրաքաղաք Թբիլիսիի բնակչությունը կազմում է գրեթե ամբողջ բնակչության մեկ երրորդը:
Վրաստանի բնակչությունը 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ ըստ շրջանների
- Թբիլիսի - 1,2 միլիոն մարդ,
- Իմերեթի - 466,6 հազար մարդ,
- Քվեմո Քարթլի - 434,5 հազար մարդ,
- Աջարիայի ԻՀ – 355,5 հազար մարդ,
- Կախեթի - 304,9 հազար մարդ,
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի - 301,2 հազար մարդ,
- Շիդա Քարթլի - 250,5 հազար մարդ,
- Սամցխե-Ջավախեթի - 148,3 հազար մարդ,
- Գուրիա - 105,3 հազար մարդ,
- Մցխեթա-Մթիանեթի - 92,4 հազար մարդ,
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի՝ 27,6 հազ:
2021 թվականին Վրաստանում աճել է նաև արտագաղթողների թիվը՝ կազմելով 99 974, ինչը 34,6 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ, իսկ ներգաղթյալների թիվը նվազել է 17,8 տոկոսով և կազմել 74 008 մարդ։
1 տարվա ընթացքում վատթարացել է նաև բնակչության կյանքի տևողության միջին ցուցանիշը: Եթե 2020 թվականին կանանց համար կյանքի միջին տևողությունը 77,7 տարի էր, ապա 2021 թվականին այն կազմել է 75,4, իսկ տղամարդկանց համար՝ 69,1-ից նվազել մինչև 67,5 տարի։