Հարցին, թե որ երկիրն է Վրաստանի համար ներկայացնում հիմնական քաղաքական վտանգը, պատասխանները (հարցվածները կարող են նշել մի քանի երկրներ) բաշխվել են հետևյալ կերպ՝
- Ռուսաստան - 90%
- Թուրքիա - 8%
- ԱՄՆ - 5%
- Հայաստան - 3%
- Ադրբեջան - 2%
- Իրան - 2%
- Եվրոպական Միություն - 2%
- Չինաստան - 1%
- Ուկրաինա - <1%
- Ոչ մեկը - 2%
- Չգիտեմ / Հրաժարվում եմ պատասխանել - 5%
Հարցվածների 83%-ը Ռուսաստանին է նշում նաև որպես երկրի համար ամենալուրջ տնտեսական սպառնալիք։ Այնուհետև գալիս են Թուրքիան (5%), ԱՄՆ-ը (4%) և Չինաստանը (2%)։
Նույն հարցման արդյունքները ցույց են տալիս, որ 2022 թվականի մարտին Ռուսաստանի հետ երկխոսության կողմնակից Վրաստանի քաղաքացիների թիվը որոշ չափով նվազել է։
Հարցվածների 34%-ը լիովին աջակցում է Ռուսաստանի հետ երկխոսությանը, 28%-ը՝ որոշ չափով, 11%-ը՝ որոշ չափով չի աջակցում երկխոսությանը, 25%-ը՝ կտրականապես դեմ է դրան, 2%-ը չի պատասխանել հարցին:
IRI-ի տվյալներով՝ 2021 թվականի հունիսին անցկացված հարցման արդյունքում հարցվածների 56%-ը լիովին աջակցել է Ռուսաստանի հետ երկխոսությանը, 22%-ը՝ որոշ չափով, 9%-ը որոշ չափով դեմ է արտահայտվել երկխոսությանը, 11%-ը կտրականապես դեմ է արտահայտվել, իսկ մնացածը ձեռնպահ են մնացել։
Հարցվածների 11%-ը Ռուսաստանի հետ Վրաստանի կառավարության հարաբերությունները գնահատում է շատ դրական, 36%-ը՝ որոշ չափով դրական, 26%-ը՝ որոշ չափով բացասական, 20%-ը՝ շատ բացասական, իսկ 7%-ը հարցին չի պատասխանել։
Հարցին, թե Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունների ներկա վիճակը հաշվի առնելով, որքանով եք ձեզ պաշտպանված զգում Վրաստանում, պատասխանները բաժանվել են հետևյալ կերպ՝
- Շատ պաշտպանված - 4%,
- Ավելի պաշտպանված, քան չպաշտպանված - 27%,
- Ավելի չպաշտպանված, քան պաշտպանված - 42%,
- Շատ չպաշտպանված - 24%
- Հրաժարվել են պատասխանել՝ 3%
Հետազոտությունն իրականացվել է 2022 թվականի մարտի 4-24-ը Միջազգային հանրապետական ինստիտուտի հետազոտական կենտրոնի կողմից Բալթյան ուսումնասիրությունների և Գելապ կազմակերպության ներկայացուցիչ դոկտոր Ռասա Ալիշաուսկինի կողմից։
Տվյալները հավաքագրվել են դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով: Հարցմանը մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող և չափահաս 1486 քաղաքացի: Սխալվելու հավանակությունը +/- 2,5% է: Ուսումնասիրությունը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: