Կախվածություն ունեցող անձանց ցուցակում անձի վերաբերյալ տվյալները՝ անունը, ազգանունը և անձնական համարը, կմուտքագրվի անձամբ անձի դիմումի կամ դատավորի որոշման հիման վրա։ Եկամուտների ծառայություն դիմում կարող է ներկայացվել նաև կախվածություն ունեցող անձի իրավազոր ներկայացուցչի կողմից, որը պետք է վավերացվի նոտարական կարգով վավերացված լիազորագրով։
Ինչ վերաբերում է դատավորի հրամանին, Եկամուտների ծառայության կողմից անձի մասին տվյալների կախվածություն ունեցող անձանց ցուցակում ներառելու գործընթացն իրականացվում է դատարանի համապատասխան որոշումը Եկամուտների ծառայությանը փոխանցելուց 10 աշխատանքային օրվա ընթացքում։
Կախվածություն ունեցող անձանց ցուցակում սեփական տվյալները գրանցելու մասին դիմումը պետք է ներառի՝ անուն և ազգանուն, անձնական համար, համաձայնություն այն մասին, որ նա ցանկանում է իր տվյալները ներառել կախվածություն ունեցող անձանց ցուցակում, դիմումի ներկայացման ամսաթիվը և ստորագրություն։ Դիմումին կից պետք է ներկայացվի անձի նույնականացման քարտի կամ անձնագրի պատճենը: Նաև լիազորագրի պատճենը, եթե դիմումը ներկայացվում է լիազոր ներկայացուցչի միջոցով: Եթե դիմումը համապատասխանում է սահմանված պահանջներին, ապա Եկամուտների ծառայությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմում ներկայացնող անձի մասին տվյալները ներառում է կախվածություն ունեցող անձանց ցուցակում:
Եկամուտների ծառայությունը խաղի կազմակերպչին՝ վերջինիս պահանջի հիման վրա, տրամադրում է տեղեկատվություն միայն խաղին մասնակցելու ցանկություն ունեցող անձի մասին՝ խաղին մասնակցելու արգելքի վերաբերյալ։
Կախվածություն ունեցող անձի ցուցակում անձի մասին տվյալները գրանցվում են 5 տարի ժամկետով։ Տվյալները ժամանակից շուտ հանվում են ցուցակից, եթե՝
- Եկամուտների ծառայությունում կախվածություն ունեցող անձի Վրաստանի քաղաքացիության դադարեցումը հավաստող փաստաթղթի ներկայացումից 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Փաստաթուղթը եկամուտների ծառայություն է ներկայացնում կախվածություն ունեցող անձը, կամ կախվածություն ունեցող անձի լիազորված ներկայացուցիչը։
- Կախվածություն ունեցող անձի տվյալները կախվածություն ունեցող անձանց ցուցակից ժամանակից շուտ հանելու մասին դատարանի հրամանը Եկամուտների ծառայությանը փոխանցելուց 10 աշխատանքային օրվա ընթացքում։
2021 թվականի դեկտեմբերի 22-ին Վրաստանի խորհրդարանը հաստատել է մոլախաղերի բիզնեսի հետ կապված օրենսդրական փոփոխությունների փաթեթը։ 2022 թվականի մարտից մոլախաղերին մասնակցելու տարիքային շեմը կբարձրացվի մինչև 25 տարեկան։
Բացի այդ, սոցիալապես անապահովներին, կախվածություն ունեցող անձանց ցուցակում ընգրկված անձանց և բյուջետային կազմակերպության աշխատողներին արգելվում է մոլախաղերի մասնակցել։ Արգելվում է նաև մոլախաղերի գովազդը, և խաղային բիզնեսի համար հարկային բեռը կավելանա մինչև 70%։ Կառավարությունը, որը կանոնակարգերի խստացման հեղինակն է, ակնկալում է, որ մոլախաղերի հասանելիությունը կսահմանափակվի մինչև 1 միլիոն չափահաս քաղաքացիների համար: