Մեկ տարվա ընթացքում վթարների հետևանքով վիրավորվել է 7 705 մարդ, այդ թվում 754 երեխա։ 944 անգամ հարվածել են հետիոտներին, որի հետևանքով 77 մարդ է մահացել։
Տրանսպորտային պատահարների մեծ մասը տեղի է ունենում մայրաքաղաք Թբիլիսիում, սակայն տվյալները ցույց են տալիս, որ տարածաշրջաններից ավելի շատ մարդ է զոհվել Իմերեթիում, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում տեղի ունեցած վթարների հետևանքով։
Ինչ վերաբերում է Սամցխե-Ջավախեթիին, ապա 2021 թվականին տարածաշրջանում տեղի է ունեցել 146 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 17 մարդ, 204-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
2021 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների 5 ամենատարածված հավանական պատճառներն են՝
- Հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը և վազանցի կանոնների խախտումը` 429 դեպք,
- Երթևեկության համար սահմանված արագության գերազանցումը` 278 դեպք,
- Հետիոտնի անցման կանոնների խախտումը՝ 207 դեպք,
- Շրջադարձի մանևրը՝ 188 դեպք,
- Տրանսպորտային միջոցի ոչ սթափ վիճակում վարելը՝ 170 դեպք։
Հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու կամ վազանցի կանոնների խախտման հետևանքով, Վրաստանում նախորդ տարի 72 մարդ է մահացել, վիրավորվել՝ 779 մարդ, արագության գերազանցման արդյունքում մահացել է 53 մարդ, վիրավորվել 417-ը, հետիոտնային անցման կանոնների խախտման հետևանքով վիրավորվել է 210 մարդ, մահացել՝ 13-ը, շրջադարձի սխալ մանևր կատարելու հետևանքով մահացել է 8 մարդ, վիրավորվել 271-ը, ալկոհոլի ազդեցության տակ ավտոմեքենա վարելու հետևանքով երկրում մահացել է 16 մարդ, վիրավորվել 242-ը։