Այսօր հայտնաբերված Կորոնավիրուսի նոր դեպքերից 4 171-ը հաստատվել է Թբիլիսիում, իսկ շրջաններում վարակվածների քանակը հետևյալն է՝
- Աջարիա – 801,
 - Իմերեթի – 792,
 - Շիդա Քարթլի – 380,
 - Սամեգրելո-Զեմո Սվանեթի – 302,
 - Քվեմո Քարթլի – 285,
 - Կախեթի – 263,
 - Գուրիա – 193,
 - Մցխեթա-Մթիանեթի - 171,
 - Սամցխե-Ջավախեթի – 108,
 - Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի – 55։
 
Այսօրվա դրությամբ երկրում կորոնավիրուսային հիվանդության 57 659 ակտիվ դեպք կա, որից՝
Տնային պայմաններում բուժում է անցնում 51 144 մարդ, հիվանդանոցում բուժվում է 4465 մարդ։ Այս փուլում կա 1015 ծանր հիվանդ, 285 անձի միացված է արհեստական շնչառության ապարատ։ Հյուրանոց-կլինիկաներում բուժում է անցնում 2050 վարակակիր։
Վրաստանում Կորոնավիրուսի տարածումից ի վեր, լաբորատոր կերպով վարակը հաստատվել է 1 006 864 մարդու մոտ։ Նրանցից 934 667-ը բուժվել են, իսկ վարակից մահացել 14 512 մարդ։
      

