Ինչպես նշվում է նախարարության հայտարարության մեջ, ուսումնական գործընթացը ամբողջ երկրի մասշտաբով կշարունակվի հունվարի 17-ից՝ Առողջապահության նախարարության կողմից սահմանված համապատասխան կարգավորումներով։ Վարակի հայտանաբերման դեպքում կրկին կկիրառվեն տեղային սահմանափակումներ։
Հեռավար ուսուցման անցնել ցանկացողները պետք է գրանցվեն հատուկ կայքում՝ https://online.emis.ge. Հեռավար ուսուցման համար հայտ ներկայացնել կամ գրանցումը չեղարկել հնարավոր կլինի ամեն հինգշաբթի 00:00 – 18:00-ն ընկած ժամանակահատվածում։ Եթե աշնանային սեմեստրի համար հեռավար ուսուցման ձևաչափը չեղարկված չէ, նորից գրանցում չի պահանջվում։
Նախարարության տեղեկատվությամբ, ուսուցման հեռավար ձևաչափին անցնելու հնարավորություն կունենան Վրաստանի բոլոր հանրային դպրոցների աշակերտները։ Լրացուցիչ հեռավար դասընթացներ անցկացնող ուսուցիչները կստանան համապատասխան հավելավճար։
Հիշեցնենք, ձմեռային արձակուրդները Վրաստանի դպրոցներում սկսվել է 2021 թվականի դեկտեմբերի 29-ին։