Բեքա Տատուրաշվիլին ապրում է Քունցա գյուղում, 22 տարեկան է։ Քունցան փոքրիկ գյուղ է Ասպինձայի շրջանում։ Տեղացիները պարծենում են իրենց չորրորդ դարի մշակութային ժառանգության հուշարձանով՝ Քրիստոսի անվան բազիլիկով:
Ծովի մակարդակից 1260 մետր բարձրության վրա գտնվող գյուղի մոտակայքում տասնյակ պատմական հուշարձաններ կա, սակայն գյուղին այսօր ճանաչում են խխունջների և դրանք հավաքողների շնորհիվ։
«Հիմա խխունջները քիչ են, վերանում են, իսկ ես ուզում եմ մեսխեթական խխունջներ բուծել, որպեսզի տեսակը չանհետանա»,- Բեքայի մոտ խխուջներ բուծելու գաղափարը առաջացել է երկու տարի առաջ։ Նա հարևան գյուղի բլուրների վրայից հավաքել է երեք պարկ խխունջ և բաց թողել իր տարածքում։ Տան մոտ, լեռան լանջին, պարսպած փոքրիկ հողատարածք ունի։
Մեկ խխունջը դնում է 50-90 ձու, իսկ ուտելու համար դրանք հավաքում են հոկտեմբերից մինչև մարտի վերջն ընկած ժամանակահատվածում։ Մեսխեթում խխունջների տարածվածությունը կապում են ֆրանսիացի կաթոլիկ միսիոներների հետ: Առաջին կաթոլիկ միսիոներները Վրաստանում 1230 թվականին՝ Յակոբ Ռոգսանելի գլխավորությամբ, Ֆրանցիսկյան միաբանության միանձնուհիներ էին՝ Մինորիտները։ Արդեն 16-րդ դարում, Սամցխե-Ջավախեթիում նրանց հայտնվելու հետ միասին, խխունջները նույնպես այստեղ հայտնի են դառնում։ Այն ժամանակ այս փափկամարմինները Ֆրանսիայում շատ տարածված էր, մի ժամանակ աղքատների սնունդն այսօր բավականին թանկ է։
Մեսխեթական խխունջի մեկ կիլոգրամի գինը 20-25 լարի է կազմում։ Հիմնականում գնում են ռեստորանները: Զանգում են մեկ-երկու օր առաջ ու խխունջ պատվիրում։ Բեքան ասում է, որ երեք-չորս օրվա ընթացքում հավաքածը այնքան էլ համով չէ, ինչքան որ նոր հավաքածը։ Մեկ օրում նա ամենաշատը 25 կիլոգրամ է հավաքել, սակայն այն ժամանակ մենակ չէր։ 14-ամյա Ամիրան Մճեդլիշվիլին նրա հարևանությամբ է ապրում։ Դասերից հետո նա խխունջներ հավաքելու է գնում կամ Բեքայի, կամ հորեղբոր տղայի՝ Գիորգիի հետ։
«Հանգստյան օրերին գնում եմ առավոտյան ժամը 8-ին կամ 9-ին, երբ գնում ենք դպրոց՝ 3-ին, կամ 4-ին: Հավաքում եմ մոտավորապես 2 կգ»,- Ամիրանը դժվարանում է, սակայն սովորելն ու խխունջներ հավաքելը կարողանում է համատեղել։
Ամիրանը հիմնականում վաճառում է հավաքած խխունջները: «Որպես ուտելիք էլ շատ լավ է, բայց հիմնականում վաճառելու համար եմ հավաքում։ «Մարդիկ գնում են... ավելի հաճախ հարևան Դաթոն»։
Բեքան ցանկանում է ապագայում ֆերմա ստեղծել, սակայն այս փուլում չունի անհրաժեշտ միջոցներ։
«Իմ պայմաններում, ինչպես որ ես եմ հիմա պահում՝ հեշտ է, որովհետև հիմա իրենք են իրենց նայում, դաշտ են դուրս գալիս, խոտ են ուտում ու ջուր խմում։ Ինկուբատոր սարքելու համար պետք է փող ունենալ, ջուր ունենալ, ամառվա մեծ մասը այստեղ անձրև չի գալիս։ Երբ դու ես նայում ու ջերմոց ունես, այնտեղ արդեն կկարողանաս ջրել ու խնամել»։
Փոքր ֆերմայի համար անհրաժեշտ է կես հեկտար կամ երկու-երեք հազար քառակուսի մետր բաց տարածք, ոռոգման համակարգ, պաշտպանիչ պատնեշ (խորությունը հողի մեջ 30 սմ, հողից դուրս բարձրությունը 70 սմ), թռչուններից պաշտպանության էլեկտրական սարքավորում, երկշերտ ցանց, որը թույլ չի տա խխունջներին հեռանալ ֆերմայից։ Նման ֆերմայի ստեղծումը կարժենա 10-15 հազար լարի։ ԵՄ-ում խխունջների իրացման արժեքը 3-5 եվրո է, այնուամենայնիվ խխունջների սիրահարների համար մեսխեթականը յուրօրինակ է։